Գաբոնի ԱԳ նախարար Միքայել Մուսա Ադամոն մահացել է երկրի մայրաքաղաք Լիբրեվիլում՝ նախարարների խորհրդի նիստի ժամանակ սրտի կաթվածից հետո, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը եւ նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Նշվում է, որ չնայած մասնագետների բոլոր ջանքերին՝ նրան չի հաջողվել վերակենդանացնել։
«Նա ներկա է եղել նախարարների խորհրդի նիստի մեկնարկին եւ իրեն վատ է զգացել»,-ասել է աղբյուրը:



























