Մեքսիկայում թեքիլայի արտադրության եւ այլ երկրներ մատակարարման ծավալները երեք տասնամյակում ավելացել են ավելի քան 500 տոկոսով։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թեքիլայի արտադրության կարգավորող խորհրդի (ԹԱԿԽ) տնօրեն Ռամոն Գոնսալես Ֆիգերոային։ Նրա ելույթը հեռարձակվել է կազմակերպության, էջում YouTube-ով։

Գոնսալեսը նշել է, որ 1994թ. Մեքսիկան արտադրում էր 80 մլն լիտր թեքիլա, իսկ այսօր՝ 651 մլն լիտր։ Աճը կազմում է 526 տոկոս։

Այդ ծավալից 416,8 մլն լիտրը մատակարարվում է արտասահման։