Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է իր այցելությունը Եգիպտոսում, որից հետո մեկնել է Թունիս:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի օդանավակայանում Էրդողանին, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին եւ մյուս նախարարներին ճանապարհել են եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաները:
Թունիսում մինչ Էրդողանի այցը մեծ արձագանք է գտել Եգիպտոսում նրա արած հակաիսրայելական հայտարարությունները:




























