Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա կարեւոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը եւ շնորհակալություն հայտնել համառուսաստանյան «Մարտակերտ» բարեգործական հասարակական կազմակերպությանն` այս հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար: Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեւորումներից մեկը:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: