Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, իրավաբանական համակարգի բարեփոխման նախագծի դեմ զանգվածային բողոքների համատեքստում, ազգին դիմել է հատուկ ուղերձով եւ հայտարարել, որ իշխանությունը չի կարող կաթվածահար լինել, տեղեկացրել է The Times of Israel-ը։
«Ոչ մի իշխանություն չի կարող կաթվածահար լինել»,- ասել է Հերցոգը՝ Նեթանյահուի կառավարությանը կոչ անելով «լսել ընդվզողների ցավի ճիչը»։
Հերցոգը նաեւ նախազգուշացրել է, որ «երկիրը գտնվում է սահմանադրական եւ սոցիալական կոլապսի եզրին»։
Յարիվ Լեւինի իրավաբանական ռեֆորմի մի մասի առաջին ընթերցումը, որը բազմահազարանոց ցույցերի պատճառ է դարձել, նշանակված է եկող երկուշաբթի։
Ռեֆորմի հակառակորդները եւ բողոքների կազմակերպիչները բոլոր համակիրներին կոչ են արել միանալ ազգային գործադուլին, կոչը հրապարակվել է սոցցանցերում։





























