ԿԺԴՀ-ն, «նոր իրավիճակի» եւ կուսակցական գծի համաձայն, փոխել է իր բանակային ստորաբաժանումների ռազմավարական եւ մարտավարական առաքելությունները, ընդլայնել եւ վերակազմավորել է տարբեր նշանակության զորքերն ու ստորաբաժանումները, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հաղորդվում է նաեւ, որ բանակի ստորաբաժանումների համար հաստատվել են նոր զինվորական նշաններ, որոնք արդեն ցուցադրվել են փետրվարի 8-ին բանակի հիմնադրման 75-ամյակին նվիրված շքերթում։