Մոլդովայի Հանրապետությունն ապակայունացնելու Ռուսաստանի Դաշնության ծրագրերի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հաստատվել են մեր կառույցների կողմից։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, հայտնում է Point.md-ը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները տեղյակ են Մոլդովան մոտ ապագայում ապակայունացնելու ծրագրերի մասին։ Սանդուն հայտարարել է, որ ծրագրվում են գործողություններ ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավմամբ, որոնք կգրոհեն պետական շենքերը՝ պատանդներ վերցնելով։
«Մեր ուկրաինացի գործընկերներից ստացված փաստաթղթերը ցույց են տալիս այդ պայթեցման գործողությունների իրականացման վայրերը եւ դրանց լոգիստիկ ասպեկտները։ Ծրագրով նախատեսվում է նաեւ արտերկրից մարդկանց ներգրավում՝ բռնի գործողությունների համար։
Այս գործողությունների նպատակը սահմանադրական կարգի տապալումն է, լեգիտիմ իշխանությունը Քիշնեւում ոչ լեգիտիմ իշխանությամբ փոխարինելը, որը երկիրը կփոխանցի Ռուսաստանի ղեկավարությանը՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը կասեցնելու համար»,- ասել է Սանդուն։





























