Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը երեքշաբթի առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կհանդիպի նախագահ Էրդողանի հետ, հայտնում է IsraelInfo-ն։
Նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, իսկ ավելի ուշ սպասվում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը։ Բացի այդ, նա կայցելի դաշտային հիվանդանոց, որը ստեղծվել է Իսրայելի կողմից երկրաշարժից տուժած տարածքում:
Իր գործընկեր Էլի Քոհենի հետ համատեղ ասուլիսին նա ասել է. «Ես ցավակցություն հայտնեցի Իսրայելի կառավարության եւ Իսրայելի ժողովրդի անունից: Իսրայելը կշարունակի օգնել Թուրքիային փրկարարական աշխատանքներում եւ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն կտրամադրի»։
Մինչ այժմ Իսրայելը Թուրքիային տրամադրել է ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն։ Այն ներառում է ձմեռային հագուստ, բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ: Իսրայելական փրկարարական առաքելությունը փլատակներից ողջ է դուրս բերել 19 մարդու, եւ մինչ օրս մոտ 400 մարդ բուժվում է հիվանդանոցում, որը ստեղծվել է տեղում՝ Թիկունքի հրամանատարության եւ Առողջապահության նախարարության կողմից:
Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժից ավելի քան 30 հազար մարդ է մահացել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան։





























