Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ եւս 10 միլիարդ դոլար (9,3 միլիարդ եվրո) որպես բյուջետային օգնություն Կիեւին հաստատելու համար: Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։

Սպասվում է, որ ռազմական աջակցության խոշոր փաթեթի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ: Մոտավորապես նույն ժամանակահատվածում Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն։

Փետրվարի 24-ի նախօրեին, երբ լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մեկ տարին, ԱՄՆ-ի պաշտոնյաները միաժամանակ ուժեղացնում են ճնշումը Կիեւի վրա, գրում է թերթը։ Վաշինգտոնն ընդգծում է, որ եկել է պատերազմի ընթացքը փոխելու առանցքային պահը եւ Ուկրաինայից ակնկալում է զգալի հաջողություններ մարտի դաշտում՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից սպառազինությունների մատակարարումների եւ օգնության ավելացման ֆոնին։