Հյուսիսային Կորեան երեքշաբթի ներկայացրել է նոր փոստային նամականիշների դիզայնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա դստեր՝ Կիմ Չժու Էի լուսանկարներով, ասվում է Կորեայի փոստային կորպորացիայի կայքում հրապարակված հրապարակման մեջ։
Նամականիշերում, որոնց դիզայնը տեղադրված է կայքում, պատկերված են Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ նրա դստեր լուսանկարները, որտեղ նրանք ներկա են անցյալ տարվա նոյեմբերին «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը։
Սա առաջին դեպքն է, երբ ԿԺԴՀ-ն թողարկում է նամականիշներ դստեր պատկերով, որը, ենթադրաբար, Կիմ Չեն Ընի երկրորդ երեխան է՝ Կիմ Չժու էն: Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցները աղջկան հիշատակում են առանց անվան:
Ըստ կայքի՝ նամականիշները կթողարկվեն փետրվարի 17-ին։





























