ԵՄ-ն Ռուսաստանին ներառել է հարկային ապաստան հանդիսացող երկրների ցուցակում։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Բրյուսելում։
«ԵՄ-ն շարունակում է առաջ մղել արդար հարկային մրցակցությունը եւ հաշվի առնել վնասակար հարկային պրակտիկան։ Խորհուրդն այսօր որոշել է հարկային նպատակներով ոչ կոոպերատիվ իրավասությունների ցանկում ավելացնել բրիտանական Վիրջինյան կղզիները, Կոստա Ռիկան, Մարշալյան կղզիները եւ Ռուսաստանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը հարկային հարցերի շուրջ դադարեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո: «Ռուսաստանն ընդգրկվել է ցուցակում այն բանից հետո, երբ վարքագծի կանոնների խումբը ստուգել է Ռուսաստանի նոր օրենսդրությունը, որն ընդունվել է 2022 թվականին հարկային կառավարման չափանիշների դեմ եւ հաստատել, որ Ռուսաստանը չի կատարել իր հանձնառությունը՝ լուծելու միջազգային հոլդինգային ընկերությունների համար հատուկ ռեժիմի վնասակար ասպեկտները (չափանիշ 2.1.)։ Բացի այդ, հարկերի հետ կապված հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը կանգ է առել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























