Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 5,4 մլն օտարերկրյա ճանապարհորդ (ոչ ռեզիդենտ), ինչը 2,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այցելուների ամենամեծ մասը՝ 45,6 տոկոսը, կազմել են 31-ից 50 տարեկան ճանապարհորդները, հայտնում է Jnews-ը։

Բացի այդ, գործակալության տվյալներով, 2022 թվականին միջազգային այցելուների թիվը հասել է 3,9 միլիոնի, ինչը 2,8 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։  

«2022 թվականին այցելուների ամենամեծ թիվը՝ 915,1 հազարը, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,3 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 18,1 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։

Համապատասխանաբար, ամենամեծ թվով այցելություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության (1,1 մլն), Թուրքիայի (925,6 հազար) եւ Հայաստանի (742,6 հազար) քաղաքացիները։

Այցելուների մեծամասնությունը՝ 48,0 տոկոսը, եղել է 31-ից 50 տարիքային խմբում։ Կանանց թիվը կազմում է այցելուների ընդհանուր թվի 38,9 տոկոսը»,- ասվում է Վրաստանի վիճակագրության զեկույցում։

2022 թվականին Վրաստանում այցելուների ծախսերը կազմել են 10,8 միլիարդ լարի։ Այցելության միջին արժեքը կազմել է 2297,7 լարի։