Մոլդովան ավելի քան երեք ժամ անց վերաբացել է իր օդային տարածքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունը։
Օդային տարածքի ժամանակավոր փակման մասին ծանուցումը հրապարակվել է տեղական ժամանակով առավոտյան 11:24-ին:
«Օդային տարածքը կրկին բացվել է ժամը 14:47-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ որոշ լրատվական գործակալություններ հայտնել էին, որ ավիափոխադրողներին նախազգուշացրել են երկրի օդային տարածքում հետախույզ ինքնաթիռի հայտնաբերման մասին:





























