Թագուհի Մարիայի թագը հանել են Լոնդոնյան Թաուերի ցուցադրությունից, որպեսզի փոփոխեն Չարլզ III-ի եւ թագուհի կոնսորտ Կամիլայի թագադրումից առաջ, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։ Այս մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատը։

Թագուհի կոնսորտի թագադրումը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում։

Ավելի վաղ Մարիա թագուհու թագի վրա տեղադրված են եղել «Կուլինան» կամ «Աֆրիկայի աստղ» ադամանդները:

Նախկինում «Կուլինան» III եւ IV ադամանդները թագի վրա ժամանակավորապես տեղադրվել են 1911-ի թագադրման համար, իսկ «Կուլինան» V-ը դրվել է, երբ թագը 1937 թվականին թագադրման ժամանակ կրել է Ջորջ VI թագավորը:

Սուրբ Էդուարդի թագը, որը կօգտագործվի բրիտանական թագավորի թագադրման համար, փոփոխությունների ավարտից հետո այժմ վերադարձել է հանրային ցուցադրության Լոնդոնյան Թաուերում, հայտնել են Բուքինգհեմյան պալատից։

Թագուհի Մարիայի թագը պատրաստվել է Garrard's ընկերության կողմից՝ 1911 թվականին թագադրման համար՝ Ջորջ V թագավորի տիկին Մարիա թագուհու պատվերով:

Սա 18-րդ դարից ի վեր առաջին դեպքն է, երբ թագուհի կոնսորտի թագը կրկին օգտագործվում է։ 18-րդ դարում թագուհի Կարոլինը՝ Ջորջ II-ի կինը, կրել է Ջեյմս II թագավորի կնոջ՝ Մարիա Մոդենացու թագը: