Միլանի դատարանն արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ, իսկ այժմ «Առաջ, Իտալիայի» առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որին կասկածում էին անչափահաս մարմնավաճառների մասնակցությամբ «բունգա-բունգա» երեկույթների գործով վկաներին կաշառելու մեջ, հայտնում է Euronews-ը։
Միլանի դատախազությունը «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի համար պահանջել է 6 տարվա ազատազրկում եւ 10 846 123 եվրոյի բռնագրավում, հայտնում է la Reppublica-ն։
«Ես կարող եմ միայն մեծագույն գոհունակություն հայտնել»,- լրագրողներին ասել է նախկին վարչապետի փաստաբան Ֆեդերիկո Չեկոնին։





























