ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չորեքշաբթի հայտարարել է, որ ինքը պնդելու է, որ Թուրքիան վավերացնի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, հաղորդում է AFP-ը։
Նա պատրաստվում է հինգշաբթի մեկնել Անկարա, ինչպես նաեւ երկրաշարժերից ավերված շրջաններ։
Սթոլթենբերգը հայտարարել է, որ «գնդակը Թուրքիայի կողմում է»։
«Թուրքիան պետք է որոշի՝ կվավերացնի արդյոք երկու փաստաթղթերն էլ, եւ ես դա խորհուրդ եմ տվել»,-ասել է նա։
«Հետեւողականությունն ամենակարեւորը չէ։ Ամենակարեւորն այն է, որ եւ՛ Ֆինլանդիան, եւ՛ Շվեդիան շուտով կդառնան դաշինքի անդամներ, եւ ես համառորեն հետամուտ կլինեմ դրան»,-հավելել է նա։
ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն Անկարային խնդրել են աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտին։
Անկարան ենթադրել է, որ կարող է վավերացնել Ֆինլանդիայի հայտը՝ դաշինք չընդունելով հարեւան Շվեդիային։
Թուրքիային զայրացրել է այն, որ Շվեդիան հրաժարվել է արտահանձնել տասնյակ քրդերի, որոնց Անկարան մեղադրում է 2016 թվականին պետական հեղաշրջման անհաջող փորձի մեջ։
Անկարային նաեւ զայրացրել է անցյալ ամիս Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի հրկիզման ակցիան։
ՆԱՏՕ-ում դիվանագետները դեռ հույս ունեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կկարողանա վավերացում անցկացնել, եթե մայիսին վերընտրվի:





























