Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը փետրվարի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Կիեւ, որտեղ հանդիպելու է Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացրել է Jerusalem Post պարբերականը։

«Սա պատերազմն սկսվելուց հետո Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա»,- նշել է պարբերականը։

Տեղեկացվել է, որ այցի ընթացքում Քոհենը նորից կգործարկի Կիեւում Իսրայելի դեսպանության աշխատանքը, որը փակվել էր պատերազմի պատճառով, ինչպես նաեւ կայցելի Բուչա  եւ Բաբի Յար։

Բացի այդ, նախարարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ հրեական համայնքի անդամների հետ, տեղեկացրել է «РБК Украина»-ն։