ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 16-ին կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի վարչապետ Կայա Կալասի եւ պաշտպանության նախարար Հանո Պեւկուրի հետ, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կողմերը կքննարկեն Ուկրաինային աջակցելու, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության եւ ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված հարցեր։

Նախատեսվում է պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիս։