Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակում նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի նախագահի աշխատակազմում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բժանիան Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, կմնա 7-10 օր։





























