Գերմանիայում ոչ բոլորն են վստահ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը լավ գաղափար է։ Այս մասին փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է «Известия»-ն։
Նա հավելել է, որ նույն անվստահությունը կա նաեւ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։
«Բայց այդ մարդիկ գիտեն, որ իշխանությունները պետք է պատասխանատու որոշումներ կայացնեն»,-հավելել է կանցլերը:





























