Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 27-ին, ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետօ գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է առեւտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում: