Ամերիկյան Boeing կոնցեռնը Իսրայելի հետ համագործակցության ընդլայնման շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերին 25 F-15 նորագույն կործանիչներ կտրամադրի՝ ապագայում խմբաքանակը կրկնապատկելու հնարավորությամբ, ասվում է երկուշաբթի օրը հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Boeing»-ը Իսրայելին կմատակարարի նաեւ 25 նոր ժամանակակից F-15 IA (Israel Advanced) կործանիչներ։ Ապագայում հնարավորություն կա մատակարարել եւս 25 նման ինքնաթիռ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հավելել է, որ Իսրայելը կստանա նաեւ չորս Boeing KC-46 ռազմական լցաօդանավ՝ ապագայում եւս չորս նման լիցքավորող ստանալու հնարավորությամբ։

«KC-46-ը բարձր տեխնոլոգիական լցաօդանավ է, որը կփոխարինի հնացած Boeing 707 ինքնաթիռներին, որոնք այժմ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվում են որպես լիցքավորողներ: Մատակարարումները սպասվում են 2025 թվականին»,- հայտնել է ընկերությունը։