Թուրքիայի իշխանությունները փետրվարի 20-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկու երկրաշարժերից հետո Անթալիայի բնակիչներին խնդրում են հեռու մնալ ափամերձ գծից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մինչ այդ նմանատիպ կոչով հանդես են եկել Մերսինի ու Հաթայի իշխանությունները։
Ավելի վաղ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժի մասին՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։ Հայտնի է, որ ութ մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են, ասել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։





























