ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Լեհաստան։ Այս մասին Մամուլի լեհական գործակալությանը հայտնել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Պետր Վավժիկը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախապես պլանավորված է եղել, որ Բայդենի Air Force One ինքնաթիռը փետրվարի 21-ի առավոտյան պետք է վայրէջք կատարի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանում։ Սակայն ծրագիրը փոխվել է Կիեւ Բայդենի կատարած այցի պատճառով, որն անակնկալ է դարձել հանրության համար։ Բայդենն այնտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։





























