Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկնարկին՝ դա որակելով որպես անցում համագործակցության նոր մակարդակի:

Նա տեղեկացրել է, որ մասնակցել է Եղեգնաձորում առաքելության գործունեության մեկնարկին և Երևանում տեղի ունեցած ընդունելությանը:

«Առաքելությունն ուղղված է կայունացման խթանմանը, վստահության ամրապնդմանը և կարգավորման ջանքերին: Ուրախ եմ, որ Շվեդիան և մյուս գործընկերները տեղում դիտորդներ ունեն»,- գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում: