ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Լեհաստան կարեւոր նշան է Եվրոպայում անվտանգության պահպանմանը ԱՄՆ հանձնառության մասին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հաղորդում է Reuters-ը:
«Ձեր այցը անվտանգության կարեւոր նշան է, ազդանշան աշխարհի եւ Եվրոպայի անվտանգության համար ԱՄՆ-ի պատասխանատվության մասին։ Ամերիկան կարող է պահպանել համաշխարհային կարգը»,-ասել է նա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ժամանել է Լեհաստան։





























