Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (START) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը պետք է հաստատի ՌԴ խորհրդարանը, փաստաթուղթն անհապաղ կներկայացնի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կպահանջի նախագահական փաստաթղթի տրամադրում։ Եվ ելնելով այն հանգամանքից, որ այս պայմանագիրը ժամանակին վավերացվել է Ռուսաստանի խորհրդարանի կողմից, այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես օրինականորեն կձեւակերպվի Ռուսաստանի մասնակցության կասեցումը «Սոնսկիզբ» պայմաագրին։
Հարցին, թե՞ երբ նախագիծը կներկայացվի խորհրդարան, Պեսկովը պատասխանել է՝ ընդգծելով, որ խոսքը հենց պայմանագրի կասեցման մասին է։ «Նախագահը հատուկ ընդգծել է, որ սա կասեցում է, սայն, այնուամենայնիվ, պետք է այս կերպ ձեւակերպել», - պարզաբանել է խոսնակը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնին նախապես չի զգուշացրել, որ Պուտինը փետրվարի 21-ին նման որոշման կհայտնի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն այս քայլի մասին, ինչպես բոլորը, իմացել է ՌԴ ղեկավարի՝ խորհրդարանին ուղղված ուղերձից։
Պեսկովը նաեւ ընդգծել է, որ տեղեկություն չունի պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու որոշման ֆոնին Ռուսաստանի որեւէ ռազմավարական փաստաթղթում փոփոխություններ կատարելու հնարավորության մասին․ «Ես չգիտեմ այդ մասին»:





























