ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1,5 մլն դոլարի գործարք է կնքել New Frontier Aerospace ընկերության հետ՝ Mjölnir հրթիռային շարժիչի ստեղծման համար, որը տպել է 3D-տպիչը։ Այս մասին տեղեկացրել է United Press International-ը։
Նշվել է, որ ընկերությունը նախատեսում է ավարտել 3D-տպիչի տեխնոլոգիան եւ շարժիչը փորձարկել 2024թ. մայիսին։
Հետագայում նախատեսվում է Mjölnir շարժիչն օգտագործել հիպերձայնային ինքնաթիռների ստեղծման համար, որոնք կկարողանան «բեռներ եւ ուղեւորներ տեղափոխել աշխարհի ցանկացած օդանավակայան երկու ժամից էլ ավելի քիչ ժամանակում»։





























