Ուկրաինացի զինվորները ավստրալացի զինվորների օգնությամբ զարգացնում են քաղաքային պայմաններում մարտեր վարելու իրենց ​​հմտությունները, հայտնում է Australian Associated Press-ը:

Հունվարին մոտ 70 ավստրալացի հետեւակայիններ մեկնել էին Բրիտանիա՝ ուկրաինացի նորակոչիկներին ուսուցանելու համար։ Նորակոչիկներից շատերը մարտական գործողություններ վարելու որեւէ փորձ չունեն։

Դասընթացները նվիրված էին առաջին օգնության կանոններին եւ նրան, թե ինչպես ապահովել անվտանգությունը գյուղերում եւ քաղաքներում, որտեղ տեղի է ունենում հակամարտության հիմնական մասը:

Հիմնական հմտությունները վրաբերում են նրան, թե ինչպես հուսալի ամրացնել սանդուղքը եւ ինչպես կիրառել լարանը՝  պայթյունի հետեւանքով ստացված վնասվածքի դեպքում: Ուկրաինացիները նաեւ զենքի հետ վարվելու հնարավորություն են ստացել։

Մինչ օրս Ավստրալիան Ուկրաինային տրամադրել է 655 միլիոն դոլարի աջակցություն, այդ թվում՝ 475 միլիոն դոլարի ռազմական օգնություն:

Ծրագիրը, որը կոչվում է «Կուդու գործողություն», Միացյալ Թագավորության գլխավորած բազմազգ նախաձեռնության մի մասն է: