ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել՝ դադարեցնելով իր երկրի մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (ՌՀՍՍՊ), հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ նախագահը Լեհաստանում էր, որպեսզի վստահեցներ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն իրենց կողքին կլինի Ուկրաինայում սրվող հակամարտության ժամանակ:

Բայդենը դատապարտել է պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի որոշումը։

Դա մեծ սխալ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ՌՀՍՍ պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման այսօր համապատասխան օրենք է ընդունել։