ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայի օդանավակայանում ինքնաթիռ նստելիս սայթաքել է, հայտնել են Սպիտակ տան լրագրողները։
«Հիմնական թեքահարթակի կեսին նա սայթաքեց եւ առաջ ընկավ: Նա արագ վեր կացավ եւ <...> շարունակեց շարժվել դեպի դուռը»,- ասվում է միջադեպի նկարագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Օդանավ մտնելուց առաջ ամերիկացի առաջնորդը ձեռքով է արել ուղեկցողներին։ Նա լրագրողների հետ չի խոսել։
Բայդենի ժամանումը Լեհաստանի մայրաքաղաք հիշվել է նաեւ տհաճ միջադեպով՝ նախագահական ինքնաթիռից իջնելիս ուղեւորներից մեկը սայթաքել է եւ ցած գլորվել սանդուղքով։ Տղամարդը գլորվել է ընդհանուր աստիճանների մոտ կեսով։ Տուժողը կարող է լինել Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա, որն ուղեկցելիս է եղել պետության ղեկավարին իր ուղեւորության ժամանակ։





























