Լեհաստանը եւ Բալթյան երկրներն արագորեն զարգացնում են իրենց զինված ուժերի հարվածային եւ հարձակողական կարողությունները, որոնք ապագայում ԱՄՆ-ի կողմից կարող են օգտագործվել որպես արեւելյան ուղղությամբ ուժային սցենարների իրականացման ցատկահարթակ, ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Մեր արեւմտյան հարեւանները՝ Լեհաստանը եւ Բալթյան երկրները, արագորեն զարգացնում են իրենց զինված ուժերի հարվածային եւ հարձակողական կարողությունները։ Ակնհայտ է, որ ապագայում ԱՄՆ-ն ակնկալում է դրանք օգտագործել որպես ցատկահարթակ արեւելյան ուղղությամբ ուժային սցենարների իրականացման համար»,- Խրենինի խոսքերն է մեջբերում «Բելտա» գործակալությունը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների ակտիվ մասնակցությամբ Արեւելյան Եվրոպայի ռազմականացումը ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վտանգավոր միտում է։
Նախարարն ասել է, որ միեւնույն ժամանակ, հավաքական Արեւմուտքը շարունակում է պլաններ մշակել՝ Բելառուսում «գործող իշխանությունը տապալելու եւ երկիրը կործանելու ուժային սցենարն իրականացնելու համար՝ հենվելով ուկրաինական հակամարտությունում մարտական փորձ ձեռք բերող բելառուս ազգայնականների զինված սադրանքների եւ բուն Բելառուսի ներսում արմատականների վրա»:





























