Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է ամերիկյան սպառազինություն տեղափոխել Լեհաստան, առաջարկն ընդունվել է «մեծ ուշադրությամբ», TVN-ին տված հարցազրույցում ասել է Բալթյան պետության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ զինվորականները Լեհաստանում ներկա են երկու ձեւաչափերի շրջանակներում. «Մի կողմից ամերիկացիների մասնակցությունը ՆԱՏՕ-ին, որտեղ արեւելյան թեւում ընդլայնված ներկայության շրջանակներում ԱՄՆ-ը շրջանակային պետություն է։ Բայց բացի սրանից, երկու երկրների՝ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի հիման վրա ամերիկյան ներկայություն մեր երկրում»,- ասել է Դուդան։
«Այս երկրորդի (ձեւաչափի - խմբ.) շրջանակներում ես դիմեցի պարոն նախագահ Ջո Բայդենին, որպեսզի ամերիկյան բանակը տեղափոխի իր ռազմական տեխնիկան, իր զենքերը, պարզ ասած, Լեհաստանում այդ նպատակների համար ստեղծված վայրեր, ամերիկյան ներկայության ներուժն ուժեղացնելու նպատակով»,- ասել է նա։ «Իմ այս առաջարկն ընդունվեց մեծ ուշադրությամբ»,- նշել է Լեհաստանի նախագահը։





























