Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, Ղրիմում ռուսական բազաների՝ որպես Ուկրաինայի թիրախների օրինական լինելու մասին պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերից հետո, նրան մեղադրել է հակամարտությունը սրելու մեջ։

«Ոչ ոք ավելի շատ չի նպաստում այս պատերազմին, որքան Նուլանդը»,- գրել է Մասկը Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նուլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում տեղակայված ռազմական օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին՝ դրանք անվանելով «օրինական թիրախներ»: Նրա խոսքով՝ Ուկրաինան անվտանգ չի լինի, եթե Ղրիմն «առնվազն ապառազմականացված չլինի»։