Իսրայելը կընդլայնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, այդ թվում հրթիռային հարվածների վաղ իրազեկման համակարգերի համատեղ ստեղծման եւ առողջապահության ոլորտի նախագծերի իրականացման միջոցով։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՄԱԿ-ում հրեական պետության մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը՝ ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի՝ ուկրաինական թեմատիկային նվիրված հատուկ նստաշրջանում։
«Այժմ մեր օգնությունը դադարեցնելու ժամանակը չէ։ Դա հենց այն կողմնակցությունն է, որն Իսրայելը ցուցադրեց անցած շաբաթ, ԱԳՆ-ի ղեկավարի Ուկրաինա այցելությամբ,- ասել է նա։- Իսրայելը շարունակելու է իր աջակցությունն Ուկրաինային եւ անգամ ընդլայնելու է այն առաջավոր նախագծերի միջոցով Ուկրաինայի առողջապահության, քաղաքացիական ենթակառուցվածքի ոլորտներում, ինչպես նաեւ օգնելու է վաղ իրազեկման խելացի համակարգի ստեղծման գործում՝ հրթիռային գրոհներից մարդկանց կյանքը փրկելու համար»։
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելն հիվանդանոցներում ուկրաինացի օնկոհիվանդ երեխաների բուժում է իրականացնում եւ օգնում վիրավոր զինվորներին պրոթեզավորելու հարցում։





























