ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍՊ) Ռուսաստանի մասնակցության դադարեցման հետ կապված հարցը կարելի է լուծել։

«Դա մեծ սխալ է։ Այնքան էլ պատասխանատու քայլ չէ։ Բայց ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը ABC News հեռուստաալիքի հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌՀՍՊ-ին մասնակցությունը դադարեցնելու Մոսկվայի որոշումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ՌՀՍՊ-ին։