Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իրեն համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է հայտարարեմ, որ նման միտք կա։ Ես ինձ տեսնում եմ որպես թեկնածու։ Սա շատ լավ պաշտոն է, կարեւոր։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբեւէ»,- ասել է նա՝ պատասխանելով դաշինքը գլխավորելու իր հեռանկարների մասին ուկրաինացի լրագրողների հարցին։





























