Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ հանդիպում անցկացնելու շուրջ պայմանավորվածության մասին, հաղորդում է Anadolu-ն։
Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հանդիպումը տեղի կունենա մարտին: «Նախագահ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի կեսերին Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու մասին»,-ասել է նա։
Հայտնի է, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան եւ Թուրքիան։ Վավերացման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ ամիս։
ՆԱՏՕ-ում Շվեդիային եւ Ֆինլանդիային ընդունելու հարցով Հունգարիայի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի մարտի 6-9-ին։





























