Կիեւի միջոցառումներին վրացական պաշտոնական պատվիրակության բացակայությունը պայմանավորված է Ուկրաինայի քաղաքական ղեկավարության կտրուկ հայտարարություններով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Sputnik Грузия»-ն։
«Այն հայտարարությունների ֆոնին, որոնք լսվում են Ուկրաինայի ղեկավարությունից, իրեն հարգող ցանկացած կառավարություն կվարվեր այնպես, ինչպես վարվում է Վրաստանի ղեկավարությունը։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը եւ մեր ժողովրդի շահերը»,-նշել է նա։
Մինչ այդ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը լուրջ մտահոգություն է հայտնել մշտական հակաուկրաինական հռետորաբանության եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ոչ բարեկամական հայտարարությունների կապակցությամբ։





























