Ուկրաինայի կառավարությունը, ինչպես հայտնի է դարձել BILD-ին, ակնկալում էր այս այցը որպես խորհրդանշական ժեստ փետրվարի 24-ի տարելիցին, այն կարեւոր կլիներ առաջիկայում սպասվող Leopard տանկերի մատակարարման եւ արեւելյան Ուկրաինայում կատաղի մարտերի ֆոնին, հայտնում է BILD-ը։
«Այդ հողի վրա բանակցություններ են տեղի ունեցել Կիեւի եւ Բեռլինի միջեւ, սակայն Շոլցի համար, որն այս գիշեր Հնդկաստան է մեկնում, Ուկրաինա ուղեւորությունն, ըստ երեւույթին, չափազանց ինքնաբուխ կլիներ: Միաժամանակ, այսօր «ներխուժման» սկզբից ի վեր հինգերորդ անգամ Ուկրաինա է ժամանել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Այլ առաջնորդներ, ինչպիսիք են Իսպանիայի կամ Մեծ Բրիտանիայի վարչապետները, մի քանի անգամ այցելել են Կիեւ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, մինչդեռ Շոլցը հունիսին այցելել է Ուկրաինա միայն մեկ անգամ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ այնուհետեւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ միասին»,- գրում է լրատվամիջոցը։





























