Կույբիշեւի շրջանի դատարանը երկու ամսով ձերբակալել է հրացանից հատուկջոկատայինին վիրավորած Տիգրան Խաչիկյանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի դատարանների ծառայությանը:

«Կուբիշեւի շրջանային դատարանը բավարարել է Տիգրան Խաչիկյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու քննության միջնորդությունը, նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 317-րդ հոդվածի համաձայն հանցագործություն կատարելու մեջ»: Նշվում է, որ ձերբակալման ժամանակահատվածն ընտրվել է 2 ամսով:

Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Гостиный двор» մետրոյի կայարանի մուտքի մոտ տղամարդը կրակել է ոստիկանության աշխատակցի վրա: Տուժածը հոսպիտալացվել է, հարձակվողը ձերբակալվել է: Քրեական գործը հարուցվել է իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի դեմ ոտնձգությունների մասին հոդվածով:

Ինչպես հետեւում է դատարանների միացյալ մամուլի ծառայության կողմից տարածված տեսանյութից, դատարանի դահլիճում անձի նույնականացման ընթացքում Խաչիկյանը հայտնել է, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի, այժմ թոշակառու է: Հետաքննությունը, մեղադրյալի համար ձերբակալություն խնդրելով, նշել է, որ հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձինք դեռ բացահայտված չեն, ինչպես նաեւ, որ Խաչիկյանը կիսում է Ռուսաստանում արգելված «Артподготовка» շարժման տեսակետները: Ինչպես հավելել է Սանկտ Պետերբուրգի ՔԿ-ն, տղամարդն, ի պատասխան հասարակական կարգը չխախտելու Օմոնի աշխատակցի օրինական պահանջներին, երկու անգամ կրակել է նրա վրա որսորդական հրացանից: Դեպքի վայրում առգրավվել է երկու զենք, տրավմատիկ ատրճանակ եւ զինամթերք: Դատարանների մամուլի ծառայության հաղորդմամբ, Խաչիկյանը մեղքը մասամբ է ընդունել, ձերբակալելու խափանման միջոցի դեմ չի առարկել։