Թբիլիսիում, սեպտեմբերի 19-21-ին անցկացվում է վրացի եւ թուրք կին նկարչուհիների ցուցահանդես, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությունից, ցուցահանդեսի համար Թուրքիայից Թբիլիսի է ժամանել 50 կին նկարչուհիներից բաղկացած  պատվիրակությունը:

Միջոցառումը իրականացնում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությունը:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հուլիսի 4-10-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի է ունեցել նկարչուհի կանանց Femin and Art  4-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցել են նաեւ 4 վրացի նկարչուհիներ: Նրանց   կողմից ցուցադրած բարձր պրոֆեսիոնալիզմը եւ նկարների որակի բարձր մակարդակը թուրքական կողմի մոտ ցանկություն է առաջացրել 2012 թվականին նույն փառատոնը անցկացնել նաեւ Վրաստանում: