Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը երկրի ռազմաօդային ուժերի 100-ամյա հոբելյանը նշել է պարաշյուտով թռչելով:
«Այսօր մենք կրկին թռիչք կատարեցինք ռազմաօդային ուժերի 100-ամյակի կապակցությամբ»,-գրել է Բենիտեսը Twitter-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով լուսանկարներով եւ տեսանյութերով:
Թռիչքից հետո վայրէջք կատարելով՝ Պարագվայի նախագահը շնորհավորել է երկրի ռազմաօդային ուժերին տոնի կապակցությամբ։ Նրանից բացի, թռիչքն իրականացրել է երկրի ՆԳ նախարար Ֆեդերիկո Գոնսալեսը։





























