ԱՄՆ-ի ավտոմոբիլային անվտանգության կարգավորիչները հետաքննություն են սկսել Tesla ընկերության Model Y ամենագնացի նկատմամբ այն բանից հետո, երբ երկու բողոք են ստացել այն մասին, որ ղեկի անիվները վարելիս կարող են պոկվել, հայտնում է The Associated Press-ը:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ հետաքննությունն ընդգրկել է մոտ 120 հազար ավտոմեքենա:
Ըստ գործակալության՝ երկու դեպքում էլ Y մոդելները հաճախորդներին մատակարարվել են առանց հեղույսի, որն ամրացնում է ղեկը:
Գործակալության կայքում տեղադրված փաստաթղթերում ասվում է, որ երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ամենագնացները կարճ տարածություն են անցել:
Քննիչներն ուսումնասիրում են, թե որքան հաճախ է ծագել խնդիրը, որքան ավտոմեքենայի է այն անդրադարձել, ինչպես նաեւ Tesla-ի արտադրական ընթացքը։
Model Y-ը Tesla-ի ամենավաճառվող մեքենան է։





























