Mitsubishi Motors-ը ներկայացրել է մինչեւ 2030 թվականի իր զարգացման ծրագիրը: Մասնավորապես, ընկերության ռազմավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարում թողարկել 16 նոր մոդելներ, որոնցից ինը պետք է էլեկտրիֆիկացված լինեն (հիբրիդներ կամ էլեկտրական մեքենաներ):
Ծրագրում ընդգրկված մոդելներից երկուսն արդեն թողարկվել են՝ Mitsubishi ASX-ը եվրոպական շուկայի համար, որը Renault Captur-ի հարմարեցված տարբերակն է, եւ Mitsubishi Delica Mini կոմպակտ MPV-ն: Ճապոնական ընկերությունը նախատեսում է զանգվածային արտադրության բերել նաեւ Mitsubishi XFC կոնցեպտային քրոսովերը, թողարկել նոր պիկապ՝ քրոսովեր՝ նստատեղերի երկու շարքով (հիբրիդային եւ էլեկտրական): Xpander մոդելը պետք է հիբրիդային տարբերակ ունենա։





























