Էրդողանի հայտարարությունից հետո, թե Թուրքիան այսուհետ ԱՄՆ-ի պես որոշ պատժամիջոցներ կկիրառի Սիրիայի դեմ, Անկարան սկսել է կիրառել առաջին պատժամիջոցը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան արդեն փակել է իր օդային տարածքը՝ դեպի Սիրիա ռազմամթերք տեղափոխող օդանավերի համար։
Նշենք, որ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Սիրիայի ղեկավարությունն իրենց մոտ այլեւս վստահություն չի թողել եւ իրենք սկսելու են պատժամիջոցներ կիրառել Սիրայի դեմ։



























