Պերուի շրջաններից մեկում ավտոբուսն ընկել է ժայռից, առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է RPP ռադիոն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

RPP-ի տվյալներով՝ Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը։

«Մահացածների թվում կա երկու տղամարդ եւ չորս կին, այդ թվում՝ մեկ 13-ամյա աղջիկ»,- հաղորդում է ռադիոն։

Ըստ RPP-ի՝ 11 տուժածները բուժօգնության համար տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես գրում է պերուական Republica թերթը, վթարի հավանական պատճառ կարող էր լինել վերահսկողության կորուստը՝ ճանապարհի վատ վիճակի պատճառով։