ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 12.30-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: