ԱԳ փոխնախարարների մակարդակով Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա-Իրան քառակողմ հանդիպումն ապրիլի 3-ին կկայանա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։

«Չորս երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում երկուշաբթի օրը՝ ապրիլի 3-ին»,- ասել է աղբյուրը։