«ՄակրոնԱղբ» հեշթեգը առաջատար տեղ է զբաղեցրել ֆրանսիական Twitter-ի թրենդներում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առցանց վիրավորած ֆրանսուհու ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով GetDayTrends ծառայությանը։
Ծառայության տվյալներով՝ հեշթեգը չորրորդ տեղն է զբաղեցնում համաշխարհային թրենդներում, սակայն սոցցանցն ինքը ցույց չի տալիս հանրաճանաչ դարձած հեշթեգը։
Ավելի վաղ հաղորդվել էր ֆրանսուհու ձերբակալության մասին, որը Facebook սոցիալական ցանցում գրառում էր կատարել. «Աղբը կխոսի վաղը ժամը 13-ին...»։ Հաջորդ օրը Էմանուել Մակրոնը օրվա կեսին պետք է հեռուստատեսային հարցազրույց տար France 2-ին եւ TF1-ին։





























